ՌԴ Բելգորոդի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել. իրավիճակը բարդ է ու լարված․ ՌԴ ԱԻՆ

ՌԴ Բելգորոդի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովին։

«Առաջարկում եմ Բելգորոդի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է նա։

ՌԴ ԱԻ նախարարը  նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ ու լարված։

«Բելգորոդի մարզում ուկրաինական զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչությունների հետևանքով տուժել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, քաղաքացիների շրջանում կան զոհեր և վիրավորներ»,- հավելել է Կուրենկովը։