ԱՄՆ նախագահն առաջին անգամ մեկնաբանել է ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։

«Մենք անմիջական, մշտական ​​կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», – ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը: