Վլադիմիր Պուտինն Իրանին առաջարկել է ռուսական գազ գնել 75 տոկոս զեղչով
Ռուսաստանը Իրանի հետ քննարկում է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ջավադ Օուջին: Նրա խոսքով՝ խոսքը «Գազպրոմից» օրական 300 մլն խմ գնումների մասին է, որ Թեհրանի համար տարեկան 10-12 մլրդ դոլար կարժենան:
Ինչպես նշում է «Կոմերսանտը», գազի գինը, այսպիսով, կկազմի մոտ 100 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Եվ դա կլինի ամենացածր գինը։
Ընդ որում, Թեհրանը մատակարարումների ծավալներոով կդառնա Ռուսաստանի խոշորագույն գազային հաճախորդը։

