ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով և ունի հիվանդության մեղմ ախտանիշներ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տնից։

«Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո նախագահ Բայդենը հանձնել է COVID-19-ի թեստ և այն դրական է եղել», – ասվում է մամուլի քարտուղար հայտարարության մեջ:

Բայդենը մտադիր է ինքնամեկուսանալ՝ Դելավերի իր նստավայրում և շարունակել կատարել իր պարտականությունները։

Հիվանդության պատճառով Սպիտակ տան ղեկավարը ստիպված է եղել չեղարկել իր ելույթը Լաս Վեգասում UNIDOSUS համաժողովում, որը նվիրված էր Լատինական Ամերիկայի երկրների հետ ԱՄՆ համագործակցությանը։

«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվում։ Նա երկու անգամ վարակվել է 2022 թվականի հուլիսին։