ԱՄՆ դեսպանն ընթրիքի է հրավիրել մի խումբ կին առաջնորդների
Պետքարտուղարի տեղակալ Զեյայի այցի կապակցությամբ ԱՄՆ դեսպան Քվինն ընթրիքի է հրավիրել մի խումբ կին առաջնորդների, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Կանանց առաջնորդող դեր վերապահելը և կանանց համար հեռանկարներ ապահովելը էական են Հայաստանի ժողովրդավարության հաջողության համար։ Ժողովրդավարությունն առավել ամուր է, երբ այն ներառական է»,- ասել է դեսպան Քվինը։
Հյուրերի թվում են եղել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը:

