Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդամբ, հայտարարել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Եվրամիության ղեկավարների համար անհասկանալի են Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ակնհայտորեն հետքայլ է։ Նաև հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակին։ Ցավոք, Վրաստանի անդամակցության գործընթացը Եվրամիությանն այս պահին կասեցված է»,- ասել է նա։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրել է8 օտարերկրյա գործակալների մասին օրենքը այն բանից հետո, երբ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է8 դա անել։ Մի քանի օր առաջ պատգամավորները հաղթահարել են պետության ղեկավարի վետոն և օրենքն ընդունել սկզբնական ձևակերպմամբ։

