Գազ չի լինի Հրազդան քաղաքում, Նոր Գեղի բնակավայրում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 11-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Պարույր Սևակի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքի Երևանյան, Ռ. Միքայելյան, Մյասնիկյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-ասված է հաղորդագրության մեջ:

