Իրենք օր ու արև չեն ունենալու, սա թող և՛ քաղաքապետը նայի, և՛ վարչապետը նայի, և՛ ոստիկանապետը նայի․ Ազատության պողոտայի բնակիչ

Երևանի Ազատության պողոտայում լարված իրավիճակը է, բնակիչները դեմ են կառուցվող նոր շենքի կառուցմանը։ Ազատության 12/2 շենքի բնակիչ Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ առավոտյան ժամը 09։00-ի կողմերը մոտավորապես  120 ոստիկան ներխուժեցին իրենց բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը։ Քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։

Ա. Գրիգորյանի խոսքով, իրենք դիմումներ են ներկայացրել, ահազանգել են քաղաքապետարան, դատախազություն, քաղաքաշինության կոմիտե. «Մենք ուզում ենք, որ առայժմ կասեցվի որևէ գործողություն, մինչև հարցը պարզվի»:

«Կլինիկայի անվան տակ նորակառույց շենք կկառուցեն»,- բնակիչներից Միքայել Սաֆարյանը՝ նշելով, որ որևէ կերպ չեն թողնելու շինաշխատանքների իրականացումը:

«Իրենք օր ու արև չեն ունենալու, սա թող և՛ քաղաքապետը նայի, և՛ վարչապետը նայի, և՛ ոստիկանապետը նայի: Մեր խնդրանքն այն էր սեփականատիրոջը, որ գար ընդամենն այստեղ ու տեղում հասկանայինք,  բայց իրենց զոռբայությամբ, ինչպես միտինգների ժամանակ էին բոլորին ջարդում, նույն կարմիր բերետները, այդպես պահեցին: Միևնույն է, այս կառույցի շինարարությունը կանգնելու է: Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն,  թող սեփականատերն էլ նայի, քաղաքապետն էլ, վարչապետն էլ, գալու եմ մտնեմ բոլորիդ տուն»,- ասաց բնակիչը: