Եթե չկա հոգևոր անվտանգությունը, սահմանը ոչ ոք չի պահելու․ Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր այցելել է Օշական։

«Անվտանգությունը մի ամբողջական համալիր է։ Երբ ասում եք անվտանգային խնդիր, մի պատկերացրեք միայն սահմանագծի անվտանգությունը։ Այո, դա մեր ֆիզիկական անվտանգության մասին է, որն առաջնային ու կարևոր է։ Բայց կա նաև հոգևոր անվտանգություն, պարենային անվտանգություն։

Եթե չկա հոգևոր անվտանգությունը, սահմանը ոչ ոք չի պահելու, որովհետև արժեքի հետ է կապված։ Զուտ խրամատի համար մարդիկ կյանքները չեն զոհում»,- Օշականում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։