ՔՊ-ական պատգամավորները Ոսկեպար-Կիրանց հատվածում հետեւել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ: Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

«Խորհրդանշական հուլիսի 5. ՀՀ Սահմանադրության օր: Այցը, թերեւս, պատահական չէր, սահմանային այդ հատվածն էլ՝ առավել եւս:

Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»,-ասվում է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում: