Սանոսյանը ստորագրել է «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրենի աշխատանքից ազատման որոշումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է աշխատանքից: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ստորագրել է աշխատանքից ազատման որոշումը, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։