Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահստատելով Միացյալ Նահանգների աջացությունը կողմերին։

