Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահստատելով  Միացյալ Նահանգների աջացությունը կողմերին։