Մեքքայում սրբազան ուխտագնացության ժամանակ մահացածների թիվը անցել է 1000–ը

Մեքքայում սրբազան ուխտագնացության՝ հաջի ժամանակ մահացածների ընդհանուր թիվը անցել է 1000-ը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ հաղորդվում էր 600 ուխտավորի մահվան մասին։  Նշվում է, որ հաճախ մահերի  պատճառը չափազանց շոգն էր։

Օդի ջերմաստիճանն այս օրերին Մեքքայում գերազանցում է 51 աստիճանը։