Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, իմ աչքով տեսնեմ՝ հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ․ Բագրատ Սրբազան
«Մենք գնալու ենք այցելությունների, հատկապես թիրախային տեղերը»,- այսօր ասուլիսին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան: Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն հնարավոր բոլոր ծայրերից։
Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ-որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ։
Կգնամ, իմ աչքով տեսնելու։ Նկարներ են ուղարկել, որ գետնին ինչ-որ տեղեր փշալարեր են, բայց իր ներկայացրած փշալարերով ցանկապատ գոյություն չունի ինձ ուղարկած լուսանկարներում, տեսանյութերում։ Գնալու եմ անձնապես տեսնել։
Սև լիճը ձեզ օրինակ. գնացել էին ուրիշ լիճ, կանգնել էին ու ասում էին՝ Սև լճում կանգնած ենք, լիճը մերն է»,- ասաց Սրբազանը։

