Երեք ժամ առաջ ԱԺ մուտքագրվել է առաջարկ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ․ Արծվիկ Մինասյան

3 ժամ առաջ ԱԺ մուտքագրվել է առաջարկ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ ԱԺ-ի ուղերձը՝ ուղղված կառավարությանը՝ հրաժարական ներկայացնելու համար։

Քիչ առաջ այդ մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նախաձեռնությունը ստորագրել է 33 պատգամավոր։