Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում կատարված դաժան սպանության մեջ
Կրասնոյարսկի երկրամասային դատարանը չորս ադրբեջանցիների մեղավոր է ճանաչել տղամարդու սպանության և ամուսնական զույգի սպանության փորձի մեջ Կրասնոյարսկի Շարիպովո քաղաքում 2023թ. օգոստոսին, տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը դատարանի դահլիճից։
«Դատարանը որոշեց դատապարտյալներին մեղավոր ճանաչել, նրանցից մեկին դատապարտել 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մյուսները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- ասել է դատավոր Անդրեյ Արտյոմենկոն։ Ամենաերկար պատժաչափն ստացողից հօգուտ զոհվածի մերձավոր ազգականի բարոյական վնասի համար բռնագանձվելու է 1 մլն ռուբլի։
Նիստն սկսվելուց առաջ մեղադրյալները հայտարարել են, որ ռուսերեն չեն խոսում և թարգմանիչ են պահանջել։
Ինչպես նշել է ՌԴ ՔԿ Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության քննչական վարչության մամուլի ծառայությունը, դատապարտյալները Ռուսաստանում աշխատում էին որպես ֆիզիկական անձ իրենց հետ կնքված պայմանագրով՝ կատարելով ավտոճանապարհաշինական աշխատանքներ։
Տեղեկացվել է, որ 2023թ. օգոստոսին չորս ադրբեջանցիներին Շարիպովոյում բռնել են տեղի բնակիչների հետ մահացու վեճի պատճառով։
Քննության վարկածով՝ Շարիպովոյի 6-րդ շրջանում Ադրբեջանի երեք քաղաքացիների և տեղի երեք բնակիչների միջև բանակռիվ է սկսվել. «հարբած վիճակում գտնվող կասկածյալները փորձել են անհանսգտացնել անցնող աղջկան, իսկ ամուսնական զույգը և նրանց ծանոթը պաշտպանել են աղջկան»։

