Հայաստանում ՌԴ դեսպանը, որ կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների, շուտով կվերադառնա Երևան. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում ՌԴ դեսպանը, որը հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների համար, շուտով կվերադառնա Հայաստան և կսկսի իր պարտականությունները։ Ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

