Չի լինի՞ «Շողակաթ»-ի հարցն ընդհանրապես փակենք, և նրա 206 մլն դրամը տանք Հ1-ին. Արսեն Թորոսյան

«Հենց նոր մի նոր աղբյուր հայտնաբերեցի մեր համար։ Չի՞ լինի՝ այդ 206 մլնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր հաղորդումների մշակութային կրթական բազան, և «Շողակաթ»-ի հարցն ընդհանրապես փակենք»,- Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Արդյո՞ք կա վիճակագրություն, թե քանի հոգի է նայում «Շողակաթը»,  նրա նպատակահարմարությունը ստուգվե՞լ է։

Ենթադրում եմ, որ օրենքով է այդ ամեն ինչը կարգավորվում, բայց մենք կարանք փոխենք այդ օրենքը, մենք կարող ենք այն հանենք և գումարները բյուջեով վերաբաշխենք Հանրային հեռուստաընկերությանը»,- հայտարարեց  Թորոսյանը։

Արա Շիրինյանը  հայտնեց, որ 206 մլն դրամը ընդհանրապես որևէ ալիք պահելու համար գումար չէ։

Նշելով, որ գումարը իրոք փոքր է՝ Թորոսյանը կրկին բարձրացրեց «Շողակաթ» ՀԸ-ն գոյության նպատակահարմարության հարցը։

Շիրինյանն արձագանքեց, որ եվրոպական չափանիշի պահանջ է՝ ունենալ կրթամշակութային հանրային սփռման հեռուստաալիք։