ՏՏ դասընթացներ` Արցախից բռնի տեղահանվածների և հաշմանդամ զինվորների համար
Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 15-ից մինչև 2025թ․-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագիրը հովանավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից, աջակցվում՝ ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

