Ադրբեջանի բնակիչը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար
Նախիջևանի ծանր հանցագործությունների դատարանը Ֆիզուլի Ասադովին դատապարտել է 14 տարվա ազատազրկման օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ասադովը ձերբակալվել է անցած տարվա սեպտեմբերի 15-ին պետական անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում։ Նա մեղադրվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներչի հանձնարարությունները կատարելու մեջ՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանունակության։
Մեղադրանքի համաձայն՝ նա ներգրավված է եղել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ գաղտնի համագործակցության մեջ՝ նյութական շահագրգռության դիմաց, ստացել է զորամասերի, ռազմավարական ձեռնարկությունների, շինությունների, ճանապարհների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների գտնվելու վայրերի մասին տեղեկություններ հավաքելու առաջադրանք և դրանք փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին։

