Արցախցու բնակարանը իրավապահները «խուզարկություն» անվան տակ տակնուվրա են արել․ փաստաբան (տեսանյութ)

Արցախցու բնակարանը իրավապահները «խուզարկության» անվան տակ տակնուվրա են արել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով նշել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ես Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենք 47-րդ բնակարանում եմ։ Առավոտյան Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության վարչության հատուկ կարևորագույն քննիչ Դավիթ Փարվանյանի միջնորդության և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի բավարարած միջնորդության համաձայն՝ հասցեում խուզարկություն են իրականացրել»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ իրավապահները բնակարանը տակնուվրա են արել և հայտնի չէ՝ ինչի համար․ «Եթե քրեական վարույթով հետաքրքրություն ներկայացնող որևէ բան փնտրեին, ինչու էին այսպես փնտրում։ Տանը մանկահասակ երեխա էր քնած»։