Իրանում հերքել են նախագահի ուղղաթիռի անկման դիվերսիայի վարկածը
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացառել է դիվերսիայի հետևանքով երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վարկածը: Այս մասին ասվում է IRIB կայքում հրապարակված աղետի չափերի և պատճառների հետաքննության գերագույն կոմիտեի զեկույցում:
«Թռիչքի ժամանակ կամ բարձունքների լանջերին օդանավի բախումից առաջ տեղի ունեցած դիվերսիայի հետեւանքով պայթյունի առաջացումը բացառվում է», — ասված է տեքստում:
Ուղղաթիռի կործանման գլխավոր պատճառը դեռ չեն պարզել, սակայն հետաքննությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի գտնվել, ընդգծում Է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը: Արդյունքները անմիջապես կհրապարակվեն։

