Վթարավերականգնողական աշխատանքներ Լոռու մարզի Քարկոփ գյուղում․ լուսանկարներ
Վթարավերականգնողական աշխատանքներ Լոռու մարզի Քարկոփ գյուղում․ ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել աղետի գոտուց։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ և կամուջներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։










