«Երեկ Վեհափառ Հայրապետը հրավեր չի ունեցել»․ Փաշինյանի արդարացումները
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին երեկ Սարդարապատի հուշահամալիր ոստիկանների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ։
«Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ որ Վահափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե այլ նպատակով»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վահեփառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառումների հատված։

