Իրանի նախագահի դատարկ աթոռը՝ կառավարության խորհրդի արտահերթ նիստում

Իրանի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի՝ կապված ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան լուրից հետ, հայտնում է Tasnim-ը։

«Հանրապետության նախագահի և արտաքին գործերի նախարարի նահատակության հայտարարությունից հետո Իրանի կառավարությունը միևնույն ժամանակ հրատապ նիստ կանցկացնի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Լուսանկարում նախագահի դատարկ աթոռն է կառավարության խորհրդի արտահերթ նիստում։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։