Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս պահին հանդիպում է պահեստազորի սպաների հետ: Հանդիպումը անցնում է փակ ձևաչափով:
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը «Անի գրանդ» հյուրանոցում հանդիպել էր մշակույթի տարբեր ոլորտների ավելի քան 300 ներկայացուցիչների հետ, ավելի վաղ՝ քաղաքական 40 ուժերի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն հայտարարել է, որ մայիսի 26-ին մեծ հանրահավաք տեղի կունենա և կհայտարարվի անելիքների մասին:

