24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
Առավոտյան 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելինք քննչական, ճանաչվեցինք տուժող մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։ Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հ․Գ. Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը (հոդված 237)»,- ընդգծել է Մելիքյանը։

