Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես հօդս ցնդեց․ փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։
Նախաքննության գաղտնիքով կաշկանդված լինելով չեմ կարող հրապարակել ցուցմունքների բովանդակությունը, սակայն վստահեցնում եմ, որ այս առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես հօդս ցնդեց։
Կգա ժամանակը և հանրությունը կդիտի այսօրվա առերես հարցաքննության տեսաձայնագրությունը։
Շարունակելի…»։

