Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ը՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրերը։
«Պրն Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ից։ Պրն Դանիելյանը Յոլյան կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7֊ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր։
Սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է` աշխատանքային պայմանագրին համապատասխան»,-Panorama.am-ին հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հարցին, թե որն է ժամկետից շուտ պայմանագիրը լուծելու պատճառը, նախարարության խոսնակն արձագանքեց. «Հիմնադիրը (նախարարությունը) նպատակահարմար է գտել այդպես»։

