ՌԴ նոր կառավարության կազմը հայտնի է․ անվանացանկ
ՌԴ Պետդուման հաստատել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի առաջարկած բոլոր նախարարներին և փոխվարչապետներին:
Ռոման Ստարովոյտ – տրանսպորտ
Անտոն Ալիխանով – արդյունաբերություն և առևտուր
Սերգեյ Ցիվիլյով – էներգետիկա
Օքսանա Լուտ – գյուղատնտեսություն
Միխայիլ Դեգտյարյով – սպորտ
Անտոն Կոտյակով – աշխատանքի նախարարություն
Ալեքսանդր Կոզլով – բնական ռեսուրսներ և էկոլոգիա
Սերգեյ Կրավցով – լուսավորություն
Օլգա Լյուբիմովա – մշակույթ
Մաքսիմ Ռեշետնիկով – տնտեսական զարգացում
Անտոն Սիլուանով – ֆինանսներ
Միխայիլ Մուրաշկո – առողջապահություն
Վալերի Ֆալկով – գիտություն և բարձրագույն կրթություն
Իրեկ Ֆայզուլին – շինարարություն և կոմունալ ծառայություններ
Ալեքսեյ Չեկունկով – Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացում
Մաքսուտ Շադաև – թվային զարգացում, կապ և զանգվածային հաղորդակցություն
Լիագումար նիստը, որի ընթացքում Պետդումայի պատգամավորները հաստատել են Ռուսաստանի կառավարության նոր կազմը, տևել է 8 ժամ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր կառավարության հետ կհանդիպի բոլոր թեկնածությունների հաստատումից հետո:

