Մենք ո՞ր ճանապարհով ենք գնում՝ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա՞, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան․ Սամվել Բաբայան
Ես ընդհանրապես գտնում եմ, որ քաղաքական պայքար պետք է լինի, բայց չեմ ցանկանում, որ մեր քաղաքական դաշտը գնա երևույթների հետևից։
Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Այսօր 4 գյուղը, վաղը 4 անկլավ, հետո Սահմանադրություն, գերբը փոխել, միջազգային դատարանից հանենք, ճանապարհի հարցը լուծենք․ մենք պետք է ռազմավարական որոշում կայացնենք՝ ՀՀ-ն, իր քաղաքական դաշտը ո՞ր ուղղությամբ է տանում։ Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա՝ Արևմուտքն է ուզում այդ լոգիստիկ ճանապարհները հանել Ռուսաստանի տակից և թուլացնել Իրանի ազդեցությունը։
Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը պետք է մենք ձևավորենք՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, ո՞ր ճանապարհն ենք ընտրում։
Ես առաջարկել եմ կայացնել քաղաքական որոշում ու գնալ նոր ընտրությունների, պատգամավորները պետք է ցած դնեն իրենց մանդատները, հասարակությանը ներկայացնեն իրենց տեսլականները։ Երբ ասում են Արևմուտք, ես ասում եմ՝ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ձևակերպել, նշանակում է՝ Թուրքիա, Կենտրոնական Ասիա ու այս տարածաշրջանը ամբողջովին ինտեգրել տնտեսական, քաղաքական, լոգիստիկ առումներով, ու Հայաստանն ու Վրաստանն էլ այս ամենի մեջ իրենց դերը կխաղան։
Հիմա մենք չգիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրում՝ առաջինը, թե երկրորդը։ Մենք հատվածային սահմանազատում ենք անում, ես դրան չեմ մասնակցում և որևիցե մեկին չեմ էլ խանգարում»,- ասաց նա։
Հարցին՝ նոր ընտրությունների գնալու դեպքում ինչպես պետք է ձևակերպվի Արցախի հարցը, Բաբայանն ասաց․
«Նորից եմ ասում, երբ ՀՀ-ն կողմնորոշվի, թե ի՞նչ վեկտոր է վերցնում, դրանով էլ որոշվելու է Արցախի հարցը»։
Սամվել Բաբայանի հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

