Ոստիկանները քարշ տալով բերման են ենթարկում փողոցները փակած քաղաքացիներին
Ոստիկանները ուժ կիրառելով՝ սկսեցին բերման ենթարկել փողոցները փակած քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներին բերման են ենթարկում քարշ տալով:
Ոստիկանների թիվն ավելի մեծ է, քան փողոցը փակած քաղաքացիների:
Նշենք, որ առավոտից Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ են ծավալվում։ Քաղաքացիները փակել էին Ազատության պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Խորենացի փողոցը, Գայի պողոտան։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:




