Ոստիկանները քարշ տալով բերման են ենթարկում փողոցները փակած քաղաքացիներին

Ոստիկանները ուժ կիրառելով՝ սկսեցին բերման ենթարկել փողոցները փակած քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներին բերման են ենթարկում քարշ տալով:

Ոստիկանների թիվն ավելի մեծ է, քան փողոցը փակած քաղաքացիների:

Նշենք, որ  առավոտից Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ են ծավալվում։ Քաղաքացիները փակել էին Ազատության պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Խորենացի փողոցը, Գայի պողոտան։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու: