Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը

Երևանի կայարանամերձ հրապարակից քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը: Հայտնում են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու: