Ոտքի՛, բոլորս Բագրատ Սրբազանի կողքին ենք․ Աննա Մայիլյան

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը միանում է Տավուշի համար պայքարին։

«Ոտքի՛, բոլորս Բագրատ Սրբազանի կողքին ենք»,- նշում է անվանի երգչուհին։

Հիշեցնենք, որ արդեն 13-րդ օրն է՝ տավուշցիները և նրանց միացած հասարակական-քաղաքական գործիչներն ու հոգևորականները դեմ են արտահայտվում Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման ու սահմանագծման այն տարբերակին, ըստ որի հայկական կողմը միակողմանի զիջումների է գնում: