Երևանում ևս փակվել են փողոցներ

Երևանում նույնպես այսօր փողոցներ են փակվել։

Այս պահի դրությամբ փակված է նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը: Քաղաքացիները փակել են հաջակցություն տավուշցիների:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն յոթ օր:

Հայաստանի տարածքում այսօր զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։

  1. Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը փակ է։
  2. Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակ է։
  3. Երևան- Մարտունի ավտոճանապարհը փակ է։
  4. Երևան- Մեղրի ավտոճանապարհը փակ է։
  5. Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է։
  6. Տավուշի գյուղերի դպրոցներից մի քանիսում դասադուլ է։
  7. Քաղաքացիները փակել են Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի հատվածում։