Երևանում ևս փակվել են փողոցներ
Երևանում նույնպես այսօր փողոցներ են փակվել։
Այս պահի դրությամբ փակված է նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը: Քաղաքացիները փակել են հաջակցություն տավուշցիների:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն յոթ օր:
Հայաստանի տարածքում այսօր զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։
- Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը փակ է։
- Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակ է։
- Երևան- Մարտունի ավտոճանապարհը փակ է։
- Երևան- Մեղրի ավտոճանապարհը փակ է։
- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է։
- Տավուշի գյուղերի դպրոցներից մի քանիսում դասադուլ է։
- Քաղաքացիները փակել են Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի հատվածում։

