«Պապիկ-տատիկ» հուշարձանն էլ հայտնվեց Ադրբեջանի բարբարոս իշխանությունների թիրախում
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենայկից հայտնում են, որ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում այս անգամ հայտնվեց Մե՛նք ենք մեր սարերը հուշարձանը, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»։ Հուշարձանը շատերին հայտնի է, որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։

