Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB-ը։

Մինչ այդ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են որոտացել Սպահանի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։

«Մի շարք հաղորդագրություններ ցույց են տալիս, որ մի քանի փոքր անհայտ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Սպահան նահանգի օդային տարածքում»,-ասվում է IRIB-ի հայտարարության մեջ:

Ըստ Fars-ի՝ Սպահանում երեք պայթյուն է հնչել, ենթադրաբար ՀOՊ-ը  ակտիվացել է փոքր անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատըճառով։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր թիրախը կարող է լինել բանակի ռադիոլոկացիոն կայանը։ The New York Times-ը պնդում է, որ հարձակման թիրախը եղել է ռազմաօդային ուժերի բազան։ Տարածքում գտնվող մի քանի գրասենյակային շենքերի պատուհանները նույնպես կոտրվել են:

Ինչպես նշում է Tasnim գործակալությունը, Սպահանի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։