Պուտինը և Իրանի նախագահը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մանրամասն քննարկել են Իսրայելի հարվածից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան քայլերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

«Մանրամասն քննարկվել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը Դամասկոսում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա Իսրայելի ավիահարվածից հետո և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան միջոցները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ՝ հղի ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով։