Ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +25-27 աստիճանի

Հայաստանի տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի  14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում  ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը  կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +25-27 աստիճանի, մասնավորապես Երևանում կգրանցվի +25, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում մինչև +27 աստիճան։

Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։