Ուկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրից. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան հրադադարի վերաբերյալ չորս առաջարկ է ստացել Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և Միացյալ Նահանգներից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Կա չորս առաջարկ: Ամենաընդգրկուն առաջարկը Հնդկաստանից է։ Հնդկաստանն առաջարկել է դերակատարում ունենալ։ Մենք հնչեցրել ենք մեր տեսլականը՝ հիմնված մեր տրամաբանության և մեր ընկալման վրա, թե ինչպես այդ ամենը պետք է տեղի ունենա։ Մենք պատրաստ ենք էներգետիկ հրադադարի և Սև ծովում հրադադարի, բայց միայն այդ համադրությամբ», – ասել է Սիբիհան։

«Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա դա լիարժեք էներգետիկ հրադադար պետք է լինի, հարվածների դադարեցում բոլոր էներգետիկ օբյեկտներին, այդ թվում՝ նավահանգստային ենթակառուցվածքին», – հավելել է նա։

Սիբիհան նաև նշել է, որ կա ևս երկու առաջարկ՝ Թուրքիայի և Եգիպտոսի կողմից, որոնք բովանդակությամբ նման են: Դրանք վերաբերում են հացահատկին՝ Սև ծովում պարենային հրադադարին։ Չորրորդ առաջարկը՝ ԱՄՆ-ի կողմից, էներգետիկ  հրադադարն է, այն քննարկվել է նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում: