Նախօրեին մահացած 20-ամյա զինծառայողը «կլինիկական մահ» է տարել․ NEWS.am
Երեկ՝ հոկտեմբերի 1–ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող է մահացել։ Նա 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։
NEWS.am-ի տեղեկություններով զինծառայողը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Այստեղ բժիշկներն ամեն ինչ արել են զինծառայողի կյանքը փրկելու համար, սակայն 30 րոպե անց գրանցվել է նրա կենսաբանական մահը։

