Դատախազը պահանջեց Մալյանին ազատազրկել 3 տարի 3 ամիս ժամկետով․ դատարանը հեռացավ վճիռ կայացնելու

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով ընթացող դատական նիստում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը հայտարարեց՝ դատարանը  հեռանում է խորհրդակցական սենյակ՝ վճիռը կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր ժամը 13։00-ին։

Մինչ այդ դատավորը հայտարարեց, որ դատարանը մեղավոր է ճանաչում Նարեկ Մալյանին Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողեց անփոփոխ։

Մեղադրողն այսօրվա նիստում պահանջեց Մալյանին ազատազրկել 3 տարի 3 ամիս ժամկետով։ Միջնորդեց խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչ դատարանի վճռի ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվել Ֆեյսբուքյան ուղիղ եթերի պատճառով։