Իրանը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող է հրաժարվել Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին պատասխանելուց
Իրանը կարող է հրաժարվել Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին պատասխանելուց, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտի Իսրայելի իշխանությունների գործողությունները։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության X սոցցանցում հրապարակված ուղերձում։

Հիշեցնենք, որ Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոցել էր Իրանի դեսպանատան շենքը:

