Որևէ որոշում չկա, բայց Փաշինյանն Ադրբեջանի դեսպանի պարտականություններն ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանը մի ելք ունի՝ այն մուրճը, որ 2021 թվականին բռնել էր՝ մի հատ տա իր գլխին և հեռանա։ Ուրիշ որևէ բան չկա, այսպես ասեմ, որևէ տրամաբանված պատասխան, մեկնաբանություն չկա»,- Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մարդը բացահայտ հայ ժողովրդին ասում է․ ժողովուրդ ջան, ես որևէ բանով երաշխիք ձեզ չեմ տալու, ձեր գլուխը պահեք, զիջեք, ամեն ինչ զիջեք։ Ինքը մենակ Կոնդի իր դաչեն պատրաստ չի զիջել, մնացած ամեն ինչ պատրաստ է զիջել»,- ասել է նա։
Անդրադառնալով ԱԺ-ի երեկվա փակ նիստին, Գեղամ Մանուկյանը նշել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովում սահմանազատումը Տավուշից սկսելու հարց չի քննարկվել, որոշում չի կայացվել. «Որևէ որոշում չկա, բայց այս մարդն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում է։
Ադրբեջանը չի անելու ոչ մի բան, եթե անգամ ցանկանա, ոչինչ չի անելու, որովետև Ադրբեջանի դիմացը նստած են Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը։ Ուղղակի քաղաքացին պետք է երեկ լսեր Արարատ Միրզոյանին։ Անհավասարակշիռ, վախեցած։
Մարդն այնքան վախեցած է, որ ասում է, բառացի եմ ասում՝ պատկերացնում եք Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանը նստի և ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Ասում է՝ հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա, եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա։
Այդ մարդը կարո՞ղ է բանակցի։ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցի, որ առավոտից գիշեր բայղուշի նման հայ ժողովրդին սպառնում է։ Կարո՞ղ է բանակցի։ Գլուխը ծռած, վիզը ծռած Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի ներկայությամբ կանգնած մարդը կարո՞ղ է բանակցի։ Ամեն քայլափոխի սուտ խոսող, ամեն րոպե ձեռքով թիկունքը քորող մարդը կարո՞ղ է բանակցի»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

