«Ուռա»-ի փոխարեն՝ «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա։ ՀՀ ԶՈՒ-ն կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ-ից։

Նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։ Հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում: