Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել. Տոյվո Կլաար

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում  գրել է.

«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք  Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»:

Հիշեցնենք, որ  ՀՀ ՊՆն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։