Հայաստանը խաղաղապահ գործունեության գծով ՆԱՏՕ կարևոր գործընկերն է. Ստոլտենբերգ

Հայաստանը խաղաղապահ գործունեության գծով ՆԱՏՕ կարևոր գործընկերն է։ Այս մասին Երևանում մարտի 19-ին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ստոլտենբերգը բարձր է գնահատել ՀՀ վարչապետի անձնական դիրքորոշումը, նրա հավատարմությունը խաղաղությանը և դեմոկրատիային։ «Հայաստանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես բարձր եմ գնահատում նրա ավանդը ՆԱՏՕ առաքելությունում»,- ասել է Ստոլտենբերգը՝ ավելացնելով, որ Հայաստանն ավելի քան 20 տարի դաշինքի խաղաղապահ գործունեության կարևոր գործընկերն է՝ օգնելով ստեղծել Կոսովոյում անվտանգ միջավայր բոլոր համայնքների համար։ Նա նաև ողջունել է ՀՀ խաղաղապահ զորակազմի ավելացումը։